ՀՀ-ն մնում է ՀԱՊԿ լիիրավ անդամ՝ պահպանելով բոլոր համապատասխան իրավունքներն ու պարտականությունները՝ դեկտեմբերի 11-ին հայտարարել է ՌԴ ԱԳՆ մամուլի խոսնակ Մարիա Զախարովան: «Մենք տեսել և շարունակում ենք տեսնել յուրօրինակ բանավոր լարախաղացություն Հայաստանի ղեկավարության և այդ երկրի որոշ ներկայացուցիչների կողմից։ Իրականում Հայաստանը մնում է լիիրավ անդամ։ Նա դուրս չի եկել ՀԱՊԿ-ից»,- շեշտել է նա:                
 

Ֆրանսիան «Միստրալների» պատճառով 5 մլրդ եվրո կկորցնի

Ֆրանսիան «Միստրալների» պատճառով 5 մլրդ եվրո կկորցնի
19.05.2015 | 13:04

Ռուսաստանին «Միստրալների» մատակարարման գործարքի խզումը թանկ կարժենա Ֆրանսիայի համար՝ գրում է ֆրանսիական Le Point ամսագրի թղթակից Ազիզ Զեմուրին: «DCNS նավաշինական կորպորացիային և նրա կապալառուներին 1,2 մլրդ եվրո, որից 890 մլն արդեն վճարված էր, բերելու փոխարեն՝ «Միստրալների» մատակարարման պայմանագրի խզումը կարող է Ֆրանսիայի համար արժենալ 2-5 մլրդ եվրո»,- նշում է լրագրողը: Ռուսական կողմն արդեն հասկացրել է, որ դեմ է պայմանագրի չկատարման դեպքում մյուս երկրներին «Միստրալների» վաճառքին: ՈՒստի անհրաժեշտ է հաշվի առնել նավերի ապամոնտաժի արժեքը, ինչը, Ֆրանսիայի պաշտպանության նախարարությունից պաշտոնյայի խոսքով, կարող է հասնել 15-20 մլն եվրոյի յուրաքանչյուր նավի համար, ասվում է հոդվածում: Պայմանագրի չկատարման հետևանքով ֆրանսիական կողմի վնասների մեջ են նավերի տեխնիկական սպասարկման ծախսերը (մոտ 5 մլն եվրո ամսական) և պայմանագրի խզման համար տուգանքը՝ 300 մլն եվրո: 1,2 մլրդ եվրո արժեքով գործարքը կնքվել էր 2011 թվականին:

Դիտվել է՝ 2435

Մեկնաբանություններ